Բժիշկ, ով սիրեց Տիկտոկը

Իմ մասին

Բժիշկ, ով սիրեց Տիկտոկը․․․ 

Ես ինքս ժամանակին թերահավատորեն եմ մոտեցել սոց. ցանցերին և ոլորտի հետ որևէ կապ չեմ ունեցել։ 


Դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո կրթություն եմ ստացել Երևանի Պետական Բժշկանան Համալսարանում, որը ավարտելուց հետո ապրել եմ երեք տարի Գերմանիայում, որտեղ էլ ավարտել եմ հանրային առողջության մագիստրատուրա։

Գերմանիայի և Հայաստանի կյանքի տարբերությունների մասին առաջին վիդեոյով էլ սկսվեցին իմ Տիկտոկյան արկածները։ 

Մոտ երկու տարում ձևավորեցի 210K+ հետևորդների ընտանիք Տիկտոկում և գրեթե 100K Ինստագրամում։ Սոց. ցանցերը դարձան իմ տարրերքը, իմ երկրորդ մասնագիտությունը և այսօր իմ եկամտի հիմնական աղբյուրը։

2022թ. ապրիլից սկսեցի իմ հեղինակային դասընթացները, որտեղ կիսվում էի իմ գիտելիքներով և փորձով ու օգնում տարբեր մասնագետների, բիզնես էջերի, բլոգերների և պարզապես ոլորտի սիրահարերի հասնել իրենց երազած արդյունքին, ձեռք բերել նոր հետևորդներ, հաճախորդներ և բազմապատկել եկամուտը։ 

Այս պահին իմ դասընթացները ավարտել են 150+ ուսանողներ, ում արդյունքներին կարող եք ծանոթանալ մեր համանուն ինստագրամյան էջում, իսկ իրենցից շատերին վստահաբար հաճախ տեսնում եք ձեր «ռեկերում»։ 

Ուրախ կլինեմ, եթե դու նույնպես թույլ տաս՝ լինեմ քո Տիկտոկի ուղեկիցը։

feedback
feedback
feedback
feedback